Կարևոր իրադարձություններ

Դիտակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

13 Ապրիլ, 2016 17:28
Դիտակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։

Ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Նորայրի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին