Կարևոր իրադարձություններ

Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել «մուլտիկուլտուրիզմ» հայտարարած Ադրբեջան

13 Ապրիլ, 2016 17:11
Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել «մուլտիկուլտուրիզմ» հայտարարած Ադրբեջան

Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը Pesax տոնի հետ կապված իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել մի շարք մուսուլմանական երկրներ, այդ թվում` «մուլտիկուլտուրիզմ» հայտարարած Ադրբեջան:

IzRus կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը «ճանապարհորդության համար վտանգավոր երկրների շարքում» Ադրբեջանի կողքին նշել է Թուրքիան, Պակիստանը և մի քանի աֆրիկյան երկրներ:

Ադրբեջանական ինտերնետային Meydan TV կայքի հետ զրույցում, մեկնաբանելով Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբի այդ հայտարարությունը, Ադրբեջանի պետական անվտանգության կոմիտեի նախկին սպա Իլհամ Իսմայիլը Թել Ավիվի այդ մոտեցումը «Ադրբեջանի համար վնասակար է» գնահատել:

«Ադրբեջանի կողմից 2016 թվականը պաշտոնապես «մուլտիկուլտուրիզմի տարի» հրավիրվելու ժամանակներում Իսրայելի այդ վերաբերմունքը խիստ վնասակար է, քանի որ հնարավոր է՝ դրան հետևեն ոչ միայն իսրայելցիները, այլև Ադրբեջան այցելել ցանկացող այլ օտարերկրացիներ», -ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին