Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Նրանք կռվեցին թշնամու դեմ և ողջ մնացին. պատմում են վիրավոր հերոսները

13 Ապրիլ, 2016 16:43
Նրանք կռվեցին թշնամու դեմ և ողջ մնացին. պատմում են վիրավոր հերոսները

Blognews.am-ը գրում է

Հայրենական քառօրյա պատերազմ, որի ժամանակ մեր տղերքից ոմանք ընկան, ոմանք վիրավորվեցին, բայց իրենց արյունով պահեցին հայրենիքի սահմանները։ BlogNews-ն այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վիրավոր զինծառայողների հետ։ Զրույցից ակնհայտ էր, որ պատերազմն անսպասելի էր և իր հետևանքներն է թողել, հատկապես, երիտասարդ զինծառայողների ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև հոգեբանական վիճակի վրա, սակայն նրանք ամուր են, ինչպես երբեք։ Տղաներին ամենից շատ անհանգստացնում էր ընկերների վիճակը։ Բոլորը միաբերան ասում էին՝ վերադառնալու են ծառայության՝ ընկերների հետ հայրենիքը պաշտպանելու, վիրավորվելու հետևանքով վաղաժամ զորացրվելու մասին ոչ ոք չէր էլ մտածում։

Համբարձում Վարդանովը ծնունդով սահմանամերձ Ճամբարակից է, սակայն ապրել է Մասիսում, այժմ ծառայում է Ջաբրայիլում։ Նա հերթափոխն ընդունել էր ապրիլի 1-ին։ Ծոծորակին բեկորային վնասվածք ստացած զինծառայողը BlogNews-ին պատմեց, որ հակառակորդն իրենց անակնկալի է բերել՝ հանկարծակի հարձակմամբ։ «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր՝ ժամը 4։00-4։20-ի կողմերը, հակառակորդը միանգամից եկավ, առաջին վայրկյանին խուճապ կար, քանի որ իրենք նռնակ նետեցին, որից մեզ մոտ 2 հոգի վիրավորվեց, մեկը՝ շատ լուրջ՝ մի ոտքը կորցրեց... Մինչև իրենց իջեցրինք կացարան, առաջին բուժօգնություն ցույց տվեցինք, հասկացանք, որ հակառակորդն արդեն մեր խրամատում է։ Էլ չկարողացանք գնալ մեր տեղը, կացարանի մոտից էինք կռիվ տալիս հակառակորդի հետ։ Բնականաբար, հարմար չէր, շատ դժվարություններ կային, իրենք բարձր տեղում էին, մենք՝ ցածր, առավելությունն իրենց կողմն էր։ Կարծում եմ՝ իրենք սպառազինության պակաս էլ չունեին, որովհետև անընդհատ կրակում էին, նռնակներ նետում, ու դա չէր վերջանում։ Մեր զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էինք հնարավորինս քիչ կրակել, սակայն արժանի հակահարված տալ, չէինք թողնում, որ առաջ գան»,- պատմեց նա։

Համբարձումը նշեց, որ իրենք պատրաստ էին, ուղղակի սպառազինությունն ու մարդկանց քանակը համաչափ չէր։ Թշնամու շարքերում էլ երիտասարդ զինծառայողներ չէին։ Ընկերներն իրենց օգնություն էին բերել, սակայն հակառակորդը կրակի տակ էր պահում դիրք տանող բոլոր ճանապարհները, արդյունքում՝ ոչ ոք չէր կարողանում զինամթերք բերել իրենց. «Մի կերպ 2 սպա եկավ, վիրավորներից մեկին հանեցին դիրքից ու էլ ոչ ոք չէր կարողանում դիրքին մոտ գալ։ Արդեն հրամանի չէինք սպասում, հակառակորդը մեր դիրքի տարածքում էր, ու մեզ վրա էր կրակում, ի՞նչ հրաման, հակահարված էինք տալիս։ Օրենքով էլ նախատեսված է, որ բացահայտ հարձակման դեպքում մենք կարող ենք կրակ բացել։ Բացի այդ, բոլորս էլ մտածում ենք մեր կյանքի մասին»,- ասաց 21 ամսվա զինծառայողը։

Շարունակությունը` այստեղ

Լրահոս

Դիտել ավելին