Կարևոր իրադարձություններ

Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը

13 Ապրիլ, 2016 16:03
Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը

Թուրքական կործանիչները երեք օր շարունակ խախտում են Հունաստանի օդային տարածքը` Էգեյան ծովի շրջանում: Այդ մասին հայտնել են Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության գլխավոր շտաբից:

«Այսօր` 08:33-ին, երկու թուրքական F-16 կործանիչ է ներխուժել Հունաստանի օդային տարածք», - հայտնել են գլխավոր շտաբից` հավելելով, որ կործանիչները լքել են հունական տարածքը 09:31-ին:

Երկուշաբթիից երեքշաբթի ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նվազագույնը 8 ռազմական ինքնաթիռ խախտել է Հունաստանի օդային տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին