Կարևոր իրադարձություններ

Մալավիի նախագահը երաշտի պատճառով երկիրը բնական աղետի գոտի է հայտարարել

13 Ապրիլ, 2016 15:51
Մալավիի նախագահը երաշտի պատճառով երկիրը բնական աղետի գոտի է հայտարարել

Մալավիի նախագահ Պիտեր Մուտարիկան երկիրը բնական աղետի գոտի է հայտարարել Աֆրիկայի հարավում երաշտի հետ կապված սննդամթերքի պակասի պատճառով: Այս մասին չորեքշաբթի հայտնում է Agence France-Presse-ը:

«Ես Մալավին բնական աղետի գոտի եմ հայտարարում 2015-2016 թթ. գյուղատնտեսական սեզոնի ժամանակ երաշտի երկարատև շրջաններից հետո»,- ասել է նախագահը:

Այս տարվա մարտին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ սով է սպառնում Աֆրիկայի Հարավի երկրների մոտ 16 մլն բնակչի տարածաշրջանում երկարատև երաշտի և Էլ-Նինյո բնական երևույթի հետևանքների ուժեղ ազդեցության պատճառով, ինչը հանգեցնում է Խաղաղ օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման և մակերևութային ջրերի արևելք տեղափոխման: Հունվարին կազմակեպությունը հայտնել է, որ եղանակային պայմանների պատճառով գործնականում բաց է թողնվել ցանքի համար նպաստավոր ժամանակը:

 

Լրահոս

Դիտել ավելին