Կարևոր իրադարձություններ

Երևի դուրներդ չի եկել, որ Երևանը ընդգրկվեց աշխարհի ամենաապահով և անվտանգ քաղաքների ցանկում

13 Ապրիլ, 2016 15:41
Երևի դուրներդ չի եկել, որ Երևանը ընդգրկվեց աշխարհի ամենաապահով և անվտանգ քաղաքների ցանկում
Հայաստանյան լրատվական կայքերից մեկը տարածել է բացահայտ ապատեղակտվություն, հայտարարելով, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին, հրահանգվել է իրենց ստացած 60000 դրամ պարգևավճարից 40000 դրամը մուծել վերևներին և սա այն դեպքում, երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այդ պաշտոնը զբաղեցրած առաջին օրվանից, ոստիկանության համակարգում կոռուպցիայի վերացումը համարել է և համարում է առաջնահերթություն և ի պատիվ իրեն գրանցել է բավականին լուրջ արդյունքներ այդ հարցում, համոզվելու համար շատ բան պետք չէ, ուղղակի անցկացրեք մի պարզ հարցում, մեր քաղաքացիների շրջանում, ինչը խորհուրդ կտամ հատկապես կեղծ լուրեր տարածողներին: ՀՀ Ոստիկանությունը մշտապես և հատկապես այս օրերին աշխատում է ժամացույցի պես, ունենալով Վլադիմիր Գասպարյանի հստակ ցուցումն ու հրամանը` ապահովել բոլոր տեսակի փոխադրամիջոցների ապահով և անվտանգ տեղափոխումը Արցախ և աշխտելով արտակարգ ռեժիմով կարողանում են պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները: Հավելեմ մի կարևոր փաստ ևս ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ևս գործուղվել են Ղարաբաղ և ուժեղացված ծառայություն են իրականացնում Սարսանգի ջրամբարի հատվածում։ Իմ համար ակնհայտ է, որ նյութից բացահայտ աբիժնիկության և պատվիրվածության հոտ է գալիս, քանի որ չի կարելի վարկաբեկել մի ամբոխջ համակարգ, սեփական լսարանն ընդարձակելու համար և օդի մեջ գրել` ըստ մեր ունեցած տեղեկությունների, եթե հավաստի են ձեր տեղեկությունները, հրապարակեք մեր քաղաքացիներն էլ ծանոթանան, իսկ այսպես զուտ փիառվելու համար, հարգելիներս սխալ ոլորտ եք ընտրել և ապրելով Երևանում երևի դուրներտ չի եկել, որ Երևանը ընդգրկվեծ աշխարհի ամենաապահով և անվտանգ քաղաքների ցանկում, իսկ այդ փաստը վկայում է մեր հայրենի ոստիկակների ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատանքի մասին:
 

 

Լրահոս

Դիտել ավելին