Կարևոր իրադարձություններ

Իլհամ Ալիևը ժամանել է Ստամբուլ

13 Ապրիլ, 2016 15:34
Իլհամ Ալիևը ժամանել է Ստամբուլ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կին Մեհրիբան Ալիևան այսօր աշխատանքային այցով ժամանել են Ստամբուլ:

Հաղորդվում է, որ Իլհամ Ալիևը մասնակցելու է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԼ) 13-րդ գագաթնաժողովի աշխատանքներին:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԻՀԿ-ի նիստում կոչ է արել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա և ԻՀԿ-ի շրջանակներում ստեղծել Ղարաբաղի հարցով շփման խումբ: 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին