Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հատուկ գործողության ընթացքում յոթ մարդու է ձերբակալել

13 Ապրիլ, 2016 15:24
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հատուկ գործողության ընթացքում յոթ մարդու է ձերբակալել

 

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հատուկ գործողության ընթացքում յոթ մարդու է ձերբակալել սոցիալական ցանցերում «ահաբեկչությունը հերոսացնելու» կասկածանքով։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է երկրի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր չորս ձերբակալվածի մասին:

 

Ձերբակալություններն իրականացվել են չորեքշաբթի առավոտյան՝ Կատալոնիայում, Մուրսիայում, Գալիսիայում, Բասկերի երկրում, Մադրիդում, Վալենսիայի և Անդալուսիայի համայնքներում։

 

Տվյալ գործողությունը 2014 թվականի մայիսին և նոյեմբերին անցկացված նմանատիպ գործողությունների շարունակությունն է, որոնց ընթացքում ձերբակալվել է 40 մարդ։ 2015 թվականի մայիսին նմանատիպ գործողության ընթացքում ձերբակալվել է 16 մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին