Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 22-ին Կոլորադո նահանգում կնշվի Ցեղասպանության 101-րդ տարելիցը, կկազմակերպվի Հայ Դատի օր

13 Ապրիլ, 2016 15:20
Ապրիլի 22-ին Կոլորադո նահանգում կնշվի Ցեղասպանության 101-րդ տարելիցը, կկազմակերպվի Հայ Դատի օր

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, նահանգային օրենսդիրների, ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի (ANCA WR), ինչպես նաև «Կոլորադոյի հայեր» կազմակերպության անդամների մասնակցությամբ ապրիլի 22-ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Ինչպես հայտնում է asbarez.com-ը, Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը կանցկացվի Դենվեր քաղաքում գտնվող Կապիտոլիումի շենքում: Նույն օրն ANCA WR-ի նախաձեռնությամբ կկազմակերպվի Հայ Դատի օր, որի շրջանակում ամերիկացի օրենսդիրների հետ կհանդիպեն տեղի հայ համայնքի անդամներն ու հնարավորություն կունենան քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը:

 

«Մենք անչափ գոհ ենք, որ Կոլորադոյի հայ համայնքի համար կընձեռվի մի այնպիսի հարթակ, որը թույլ կտա ուղիղ շփում ունենալ օրենսդիրների հետ ու քննարկել Արցախի անվտանգության ու Իլհամ Ալիևի` տարածաշրջանային պատերազմի մղող անվերահսկելի ատելության, ագրեսիայի  գործողությունները:
 

Շատ կարևոր է, որպեսզի խաղաղության ձայներն Ադրբեջանին հաշվետու դարձնեն գործած պատերազմական հանցագործությունների ու հրադադարի ռեժիմի խախտման համար»,-նշել է ANCA WR-ի գործադիր նախագահ Էլեն Ասատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին