Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «Ուղիղ կապով» հարց տալու համար գրանցվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դիմողների վիճակագրությունը լիովին համապատասխանում է նախորդ տարիների ցուցանիշներին։ Ավանդական բարձր ցուցանիշ է բոլոր ուղղություններով։ Բնականաբար, հիմնականը զանգերն են. դրանք անվճար են ինչպես քաղաքային, այնպես էլ բջջային հեռախոսներից։ Միլիոնից ավելի հարցեր են գրանցվել։ Ճշգրիտ տվյալը չեմ նշի»,-ասել է նա։
Պեսկովը նաև հայտնել է, որ այսօր մինչև գիշեր Վլադիմիր Պուտինը կնախապատրաստվի «ուղիղ գծին»։