Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը շահագրգռված է Իսրայելի հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ. էկոնոմիկայի նախարար

13 Ապրիլ, 2016 14:09
Ադրբեջանը շահագրգռված է Իսրայելի հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ. էկոնոմիկայի նախարար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևն այսօր ընդունել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը: Մուսթաֆաևն ընդգծել է, որ ներկա դրությամբ Ադրբեջանում գործունեություն է ծավալել իսրայելական 37 ընկերություն, որոնք նաև մասնակցում են մրցույթների:

Մուսթաֆաևի խոսքով՝ երկրի տնտեսության առաջնահերթ ուղղվածությունը ոչ նավթային սեկտորն է, և որ գոյություն ունեն լավ հնարավորություններ՝ համագործակցելու համար առողջապահության, դեղագործական, գյուղատնտեսության, ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում:

Մուսթաֆաևն Ադրբեջանում գործող իսրայելական ընկերություններին առաջարկել է ծանոթանալ երկրի ոչ նավթային սեկտորի պոտենցիալի հետ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները:

Ստավն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանի տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ, այդ թվում նաև դեղագործությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, ոռոգումը:

 

Լրահոս

Դիտել ավելին