Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղից. Դեմիրթաշ

13 Ապրիլ, 2016 11:10
Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղից. Դեմիրթաշ

Քրդամետ HDP կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը արցախյան վերջին դեպքերից հետո իր կարծիքն է հայտնել՝ ասելով, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղից, և հիշեցրել, որ այն ինքնավար շրջան է: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջը»:

Այս դիրքորոշումը, բնականաբար, բուռն զայրույթ է պատճառել թուրքերին, որոնք ասել են, որ նա թուրքերի նկատմամբ թշնամական արտահայտություններին ավելացրել է ևս մեկը:

Դեմիրթաշը նաև մեղադրել է Թուրքիային Ադրբեջանին գրգռելու համար: «Հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև և ոչ թե պատերազմով, այլ սեղանի շուրջ»,- ասել է նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում այդ տագնապը կարող է ջարդերի դուռ բացել:

Դեմիրթաշն իր կուսակցության կողմից Պոլսում կազմակերպված հանրահավաքում ելույթ ունենալիս նաև հայտարարել է, որ Անատոլիայում թուրքերից առաջ ապրել են հայերն ու քրդերը:

«Երբ Ալփարսլան ուզում էր մտնել Անատոլիա, այդ հողերի վրա հայերն էին բնակվում։ Քրդերը ինքնավար էին։ Ալփարսլան օգնության կանչեց Մերվանիներին։ Քրդական Մերվանի պետությունը օգնության ուղարկեց իր 10 հազար ասպետներին։ Այդպես թուրքերը մտան Անատոլիա։ Անատոլիա մտնելու ժամանակ Ալփարսլան չէր կարող ասել՝ «Քուրդ չկա, քրդերեն չկա»։ Արդեն այդ տեղերը Քրդստան էր։ Ասում են, թե հազարամյա պատմություն ունենք։ Եղբա՛յր, դրա 900 տարիներին մենք քուրդ էինք։ Վերջին հարյուրամյակին ջանացիք մեզ թրքացնել…»,- հայտարարել է քուրդ պարագլուխը:

 

Լրահոս

Դիտել ավելին