Կարևոր իրադարձություններ

Միակը Մոսկվայում. բողոքի ակցիա ՌԴ ԱԳՆ շենքի մոտ

13 Ապրիլ, 2016 10:31
Միակը Մոսկվայում. բողոքի ակցիա ՌԴ ԱԳՆ շենքի մոտ

Մոսկվայում ՌԴ արտգործնախարարության շենքի դիմաց միայնակ բողոքի ակցիա է իրականացրել Վախթանգ Սարգսյանը:

Ինչպես երեւում է Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարից, Վախթանգը կանգնած է ՌԴ արտգործնախարարության շենքի մոտ «Դադարեցրեք զենքի վաճառքը ագրեսոր Ադրբեջանին» գրությամբ պաստառով: Լուսանկարում երեւում է նաեւ, որ Վախթանգին են մոտեցել ոստիկանական համազգեստով մարդիկ:

Նշենք, որ սա Ռուսաստանում մինչ այժ իրականցված միակ բողոքի ակցիան է` կապված ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած ռազմական գործողությունների եւ դրա առնչությամբ Մոսկվայի որդեգրած քաղաքականության հետ:

Մինչ այս հայության բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել աշխարհի տարբեր երկրներում:

 

Լրահոս

Դիտել ավելին