Կարևոր իրադարձություններ

Բեռլինում ԵԱՀԿ-ի «եռյակը» քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հարցը

13 Ապրիլ, 2016 10:02
Բեռլինում ԵԱՀԿ-ի «եռյակը»  քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հարցը

ԵԱՀԿ-ի «եռյակը» Բեռլինում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Ուկրաինայի հարցը։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում։

 

ԵԱՀԿ-ի «եռյակի» կազմում ներառված են կառույցում նախագահող երկիրը՝ Գերմանիան, նախորդ տարվա նախագահող երկիրը՝ Սերբիան, և 2017 թվականին նախագահող Ավստրիան։

 

Հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Սերբիայի և Ավստրիայի արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը։


Նրանք Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել բռնություններն ու հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, նաև ընդգծել են, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

 

«Եռյակի» հայտարարության մեջ ասվում է, որ իրավիճակի ապասրացումն ու քաղաքական գործընթացի ակտիվացումն առաջնային նշանակություն ունեն։

 

Լրահոս

Դիտել ավելին