Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ի ապրիլի 21-ի նիստին քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը.«Ժողովուրդ»

13 Ապրիլ, 2016 08:20
ԵԽԽՎ-ի ապրիլի 21-ի նիստին քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը.«Ժողովուրդ»

«ԵԽԽՎ-ի հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 21-ին, որտեղ քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը։ Մեր տեղեկություններով՝ նախաձեռնության հեղինակը   ֆրանսիացի   պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուաինն է։ ԵԽԽՎ կանոնակարգով   քննարկումները   երկու ֆորմատով են լինելու՝ հրատապ և ակտուալ հարց։  ԼՂՀ  խնդիրը ակտուալ ֆորմատով Է քննարկվելու։ Իսկ դա նշանակում է, որ որևէ բանաձև չի ընդունվելու, այլ ընդամենը լինելու են դեբատներ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ի  մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ պատրաստվում են ներկայացնել խոշտանգված բոլոր զինվորների նկարները և այն կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին