Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանը առավոտյան ացելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և ողջ օրն անցկացրել է այս գերատեսչությունում.«Ժողովուրդ»

13 Ապրիլ, 2016 07:47
Ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանը առավոտյան ացելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և ողջ օրն անցկացրել է այս գերատեսչությունում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով նախօրեին՝ ապրիլի 11-ին, Սերժ Սարգսյանը առավոտյան ացելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և ողջ օրն անցկացրել է այս գերատեսչությունում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ից մեկնել Է միայն ուշ երեկոյան։ Ակնհայտ Է, որ այդ այցելությունը սովորական չի եղել։ Միամտություն կլինի կարծել, որ Սերժ Սարգսյանը ողջ օրը ՊՆ-ում է անցկացրել զուտ այդ գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցության անցկացնելու նպատակով։ Իհարկե, հայ հանրությունը ևս ՊՆ-ի ղեկավար կազմից բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում, բայց դրանք ապագայում, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ներկա լարվածությունը ետևում մնացած կլինի։ Եվ այս ֆոնին հետաքրքիր էր, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որը նվիրված Էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված վիճակին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին