Կարևոր իրադարձություններ

Գարեջուրը բուժում է հարբուխը

13 Ապրիլ, 2016 22:11
Գարեջուրը բուժում է հարբուխը

Ճապոնացի գիտնականները պնդում են, որ հարբուխը կարելի է բուժել գարեջրի օգնությամբ:

Ավելի ճիշտ, գարեջրի կարևոր բաղադրիչներից մեկի` հումուլոնի օգնությամբ, որը պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից, որոնք իրենց հերթին կարող են նպաստել թոքերի բորբոքմանը և խրոնիկ բրոնխիտի առաջացմանը:

Հետազոտողները կարծում են, որ գարեջուրը, այնուհանդերձ, չի կարող առավել արդյունավետ մեթոդ լինել հարբուխի բուժման գործընթացում, քանի որ անհրաժեշտ քանակությամբ հումուլոնը մոտ 10 լ գարեջուրն է պարունակում:

Սակայն հումուլոնը, որը պարունակում է գարեջուրը, կարելի է զտել գարեջրից և ավելացնել ոչ ալկոհոլային խմիչքներին, ինչով էլ այժմ զբաղվում են ճապոնացի գիտնականները:

 

Լրահոս

Դիտել ավելին