Կարևոր իրադարձություններ

Լոնդոնյան հյուրանոցում հայտնի դերասանուհի Լայզա Մինելիի նախկին ամուսնուն մահացած են հայտնաբերել

12 Ապրիլ, 2016 22:50
Լոնդոնյան հյուրանոցում հայտնի դերասանուհի Լայզա Մինելիի նախկին ամուսնուն մահացած են հայտնաբերել

Լոնդոնի «Four Seasons» հյուրանոցում հայտնի դերաանուհի և երգչուհի Լայզա Մինելիի նախկին ամուսնուն մահացած են հայտնաբերել: Այս մասին հայտնում է RBC-ն: Ըստ Լոնդոնի ոստիկանության տեղեկությունների` իրավապահ մարմինների աշխատակիցները «Four Seasons» հյուրանոցից հաղորդում են ստացել, որ տղամարդու դիակ են հայտնաբերել: Ավելի ուշ պարզվել է, որ դա 62-ամյա հայտնի երաժշտական պրոդյուսեր, ռեալիթի-շոուի աստղ Դևիդ Գեսթսն է եղել: Այս պահին դեռ հայտնի չեն պրոդյուսերի մահվան հանգամանքները: Նշենք, որ Գեսթն ու Մինելին ամուսնացել են 2002 թվականին և պաշտոնապես բաժանվել 2007 թվականին: 

 

Լրահոս

Դիտել ավելին