Կարևոր իրադարձություններ

4 սուպեր վարժություն, որոնք կատարելուց հետո, Դուք չեք ճանաչի Ձեր սեփական ոտքերը (լուսանկարներ)

13 Ապրիլ, 2016 00:23
4 սուպեր վարժություն, որոնք կատարելուց հետո, Դուք չեք ճանաչի Ձեր սեփական ոտքերը (լուսանկարներ)

Ձեզ ենք առաջարկում արդյունավետ վարժություններ՝ ազդրերի մկանները ձգելու համար: Կարևորը՝ գանտելներ ունենալ ձեռքերում:

Վարժություններ ազդրերի համար

Հարձակումներ

1

Ուղիղ կանգնեք, պահեք գանտելները՝ ձեռքերը ներքև իջեցրած, ոտքերը դրեք ուսերից մի փոքր լայն բացված: Մի փոքր իջեցրեք, թեքեք մեջքը դեպի գոտկատեղը, իսկ ծնկները մի փոքր ծալեք: Առանց մեջքը ծալելու՝ մեծ քայլ կատարեք դեպի առաջ՝ ծանրության ուժը կենտրոնացնելով առաջ դրված ոտքի վրա:

Նստեք այդ ոտքի վրա: Բարձրացեք նստած վիճակից, և վերադարձեք նախնական դիրքին:

Կրկնեք 10 անգամ, 2-3 մոտեցումով:

Ֆերմերի զբոսանք

2

Վերցրեք գանտելները, ձեռքերն ուղղեք դեպի ներքև: Բարձրացեք թաթերի վրա և քայլեք 10 մետր: Կատարեք 4 մոտեցումից:

Հետո մի փոքր բարդացրեք. Սկզբնական դիրքից սկսեք անել ոչ մեծ, հավասարաչափ հարձակում-քայլեր՝ մեջքն ուղիղ պահելով:

Կքանստում

3

Դրեք ոտքերն ուսերին հավասար՝ գանտելները ձեռքերում պահած: Պատկերացրեք, որ ձեր հետևում աթոռ կա, և փորձեք նստել դրա վրա: Մեջքը հնարավորինս ուղիղ պահեք: Կատարեք 10 անգամ, 3 մոտեցումից:

Գանտելների ձգումներ՝ մեկ ոտքի վրաշ

4

Կանգնեք աջ ոտքի վրա, և ձախը մի փոքր հետ տարեք: Մեջքը ուղիղ պահեք, մի փոքր առաջ եկեք և միաժամանակ ձախ ոտքը վերև բարձրացրեք: Կատարեք վարժությունը ամեն ոտքից 15 անգամ, 3 մոտեցումով:

Չունեք գանտելնե՞ր: Հոգ չէ: Վերցրեք ջրով լցված շշեր: Կարևորը մի ծուլացեք:

 

Լրահոս

Դիտել ավելին