Կարևոր իրադարձություններ

«Ջեբհաթ ան-Նուրսա» խմբավորումը կորուստներ է կրել և նահանջել Լաթաքիայից. ՌԴ ՊՆ

12 Ապրիլ, 2016 23:26
«Ջեբհաթ ան-Նուրսա» խմբավորումը կորուստներ է կրել և նահանջել Լաթաքիայից. ՌԴ ՊՆ

«Ջեբհաթ ան-Նուրսա» խմբավորման գրոհայինները հարձակման փորձ են  ձեռնարկել Սիրիայի Լաթաքիա նահանգում, սակայն կորուստներ կրելով նահանջել են ելման դիրքերը:  РИА Новости-ի փոխանցմամբ` ասվում է Սիրիայում հրադադարի ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում:

«Անցյալ օրվա ընթացքում«Ջեբհաթ ան-Նուրսա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հրետանային նախապատրաստությունից հետո փորձ են կատարել գրոհել Աքչ-Բաեր բնակավայրի վրա: Հանդիպելով սիրիական կառավարական բանակի համառ դիմադրությանը և կորուստներ կրելով` ահաբեկիչները նահանջել են», -ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկագրի` ահաբեկիչներից ազատագրված Էլ-Քարաթեյն քաղաքում (Հոմս) նահանգի ղեկավարները մեկ օրում 800 մետր էլեկտրահաղորդիչ գիծ են վերականգնել, սիրիացի սակրավորները 2.4 հեկտար տարածք են ականազերծել: Տեղի բնակիչները սկսել են բնակավայերի վերականգնման աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին