Կարևոր իրադարձություններ

Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել

12 Ապրիլ, 2016 22:54
Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել

Ապրիլի 12-ին, ժամը 19.12-ից մինչև ժամը 19.29-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքներից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Կոշ գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 693 կրակոց: Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկուտ չի տեղացել:

*** Ապրիլի 12-ին, ժամը 17.45-ից մինչև ժամը 18.52-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Շենիկ, Արտամեդ, Արգինա, Երվանդաշատ, Քարակերտ, Վանանդ, Կողբավան և Լեռնագոգ գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3972 կրակոց: Արգինա գյուղում տեղացել է թույլ կարկուտ: 

 

Լրահոս

Դիտել ավելին