Կարևոր իրադարձություններ

Ինքնասպանության փորձը կանխվել է

12 Ապրիլ, 2016 22:04
Ինքնասպանության փորձը կանխվել է

Ապրիլի 12-ին, ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ 30-35 տարեկան քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Արարատի մարզի Մխչյան գյուղի ոռոգման ջրերի խողովակների վրայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Ժամը 18.12-ին փրկարարների և ոստիկանների համատեղ բանակցության արդյունքում քաղաքացի Գ. Տ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել: Վերջինս ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին