Կարևոր իրադարձություններ

Հայկական «Գրանդ Սպորտ»-ը 2 հաղթանակ է տոնել և 3 պարտություն է կրել Եվրալիգայում

25 Հոկտեմբեր, 2015 14:22
Հայկական «Գրանդ Սպորտ»-ը 2 հաղթանակ է տոնել և 3 պարտություն է կրել Եվրալիգայում

Երևանի «Գրանդ Սպորտ»-ը երկրոդ տարին անընդմեջ սկսել է ելույթները պատանեկան Եվրալիգայի 2-րդ դիվիզիոնում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:

Մինչեւ 15 տարեկանների պայքարում Վարդան Խաչատրյանի սաները Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակցել են խմբային մրցաշարի առաջին փուլի հանդիպումներին:

Մեկնարկային խաղում «Գրանդ Սպորտ»-ը 55:52 հաշվով պարտության է մատնել Էստոնիան ներկայացնող «Տալլին Կալև»-ին:

Երկրորդ խաղում «Գրանդ Սպորտ»-ը 52:36 հաշվով հաղթել է ֆիննական «ՀՆՄԿՅ»-ին:

Երրորդ խաղում հայկական թիմն առաջին պարտությունն է կրել՝ 35:46 հաշվով պարտվելով լատվիական «Էքսպերտ Դիջիթալ»-ին:

Չորորդ մրցավեճում «Գրանդ Սպորտ»-ը 45:58 հաշվով զիջել է ֆիննական «Կարհու»-ին:

Վերջին՝ հինգերորդ խաղում հայ պատանիները 47:66 հաշվով զիջել են բելառուսական «Ցոմկի-Մինսկ»-ին:

«Գրանդ Սպորտ»-ի կազմում արդյունավետությամբ աչքի է ընկել Դավիթ Խաչատրյանը, ով միջինը 13 միավոր է վաստակել:

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի

 

Լրահոս

Դիտել ավելին