Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 50 հիվանդություն բուժող դեղամիջոց, որը վերացնում է պարազիտները և մաքրում օրգանիզմը թույներից

12 Ապրիլ, 2016 23:50
Ավելի քան 50 հիվանդություն բուժող դեղամիջոց, որը վերացնում է պարազիտները և մաքրում օրգանիզմը թույներից

168.am-ը գրում է.

healthylifetricks.com-ը ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող մի դեղատոմս, որում օգտագործվող բաղադրիչներից մեկը համարվում է քաղցկեղը կանխարգելող և բուժող միջոց: Քրքումն (куркума) օգտագործվում էր Հնդկաստանում դեռևս հին դարերում. այն համարվում էր օրգանիզմից տոքսինները հեռացնող արդյունավետ միջոց: Այժմ նույնիսկ գիտականորեն ապացուցված է, որ քրքումն օգնում է կանխարգելել և բուժել քաղցկեղը: «Պատրաստեք այս դեղամիջոցը, որը բուժում է ավելի քան 50 հիվանդություն»,- գրում է healthylifetricks.com-ը:

Բաղադրություն

  • Կես ճ/գ կոճապղպեղ (имбирь)
  • Կես ճ/գ դարչին
  • 1/6 թ /գ քրքում
  • Փոքր-ինչ հիլ
  • 500 մլ ջուր
  • Կես բաժակ կաթ
  • Մի փոքր մեղր (եթե ցանկանում եք)

Հիշեցնենք, որ հիլը (Cardamom) օգտագործվում է բազմաթիվ քաղցրավենիքների պատրաստման համար՝ որպես խոտային համեմունք: Օգտագործվում է նաև թեյի համն ու բույրը փոխելու համար: Ըստ որոշ աղբյուրների՝ այն, իր հերթին՝ դեպրեսիայի բուժման հիանալի դեղամիջոց է. ակտիվացնում է ուղեղի բջիջները և թարմացնող զգացում առաջ բերում:

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր համեմունքները և վրան ավելացրեք 500մլ եռացրած ջուր, լավ խառնեք և ավելացրեք տաք կաթ: Խմեք խառնուրդն օրվա ընթացքում՝ որքան ցանկանաք:

 

Լրահոս

Դիտել ավելին