Կարևոր իրադարձություններ

Հայ երիտասարդները Վանկուվերում իրենց բողոքն են հայտնել` ընդդեմ Բաքվի ագրեսիայի

12 Ապրիլ, 2016 20:55
Հայ երիտասարդները Վանկուվերում իրենց բողոքն են հայտնել` ընդդեմ Բաքվի ագրեսիայի

Աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հայկական համայնք կա, շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Բաքվի ռազմատենչ քաղաքականության:

Horizon Weekly-ի փոխանցմամբ` շաբաթ իր բողոքի ձայնն է բարձրացրել Վանկուվերի հայ համայնքը:

Կանադական քաղաքում բնակվող հայ երիտասարդները հավաքվել են Robson Square հրապարակում` բողոքելու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ  Բաքվի շարունակական ռազմական հարձակումների դեմ:

Բողոքի ցույցը կազմակերպվել է «Արշավիր Շիրակյան» Հայ երիտասարդական միության կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին