Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Լիվերպուլ»-«Բորուսիա» պատասխան հանդիպումը կսպասարկի թուրքական մրցավարական անձնակազմը` Ջունեյթ Չաքըրի գլխավորությամբ, որին կօգնեն Չեմ Սաթմանը և Թարիք Էնգյունը: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջինը հանդիպումը Դորտմունդում ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին` Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում: