Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի ԱԳՆ պատվիրակներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

12 Ապրիլ, 2016 20:14
Իսպանիայի ԱԳՆ պատվիրակներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ ԱԳՆ-ում ապրիլի 12-ին տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, իսպանական կողմից` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայ և իսպանացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-իսպանական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված քայլեր: Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Նույն օրը իսպանական պատվիրակությունն աշխատանքային ճաշ ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Իր այցի շրջանակներում իսպանական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Իսպանացի պատվիրակներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

 

Լրահոս

Դիտել ավելին