Կարևոր իրադարձություններ

Հարավային Օսեթիայի ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

12 Ապրիլ, 2016 19:05
Հարավային Օսեթիայի ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հարավային Օսեթիայի ԱԳ նախարար Կազբուլաթ Ցխովրեբովն իր ցանկությամբ ներկայացրել է հրաժարականի դիմում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:

«Երկուշաբթի Ցխովրեբովը գրել է հրաժարականի դիմում»,- ասել են նախարարությունում:

Հրաժարականի պատճառը հայտնի չէ:  Պաշտոոնական հաստատում դեռ չի եղել: 

Նա Հարավային Օսեթիայի ԱԳ նախարար է նշանակվել 2015 թվականից` նախարար Դավիդ Սանակոևից հետո: 

 

Լրահոս

Դիտել ավելին