Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանի ունեցվածքը՝ դեսպանի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ

12 Ապրիլ, 2016 19:00
Տիգրան Սարգսյանի ունեցվածքը՝ դեսպանի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնը դադարեցնելու եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը: Ըստ այդ հայտարարգրի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձը կազմել է 4,300 դոլար:
 
Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել է 3,000,000 դրամ, իսկ ահա փոխառություններից ստացված գումարը կազմել է 971.783 դոլար: Սարգսյանն ունի 6,390,000 դրամի բաժնետոմս: Տիգրան Սարգսյանը ունի 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 2 անհատական բնակելի տուն, ավտոտնակ, հողամաս: Սարգսյանն ունի նաև 145,635 դոլար արժողությամբ RANGE ROVER Supercharged 5.0 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:
 
Իսկ ահա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան լինելու ընթացքում նրա տարեկան եկամուտը կազմել է 41,981,000 դրամ: Դեսպանի աշխատավարձը կազմել է 54,000 դոլար: Սարգսյանի՝ փոխառություններից ստացված գումարը կազմել է 18,221,000 և 23,760,000 դրամ:
Հարկային տարվա սկզբում դեսպանի դրամական միջոցները կազմել են 2,500,000 դրամ, իսկ հարկային տարվա վերջում դրանք ավելացել ենէ կազմելով 3,000,000 դրամ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին