Կարևոր իրադարձություններ

«Արարատբանկը» մարել է Արցախում զոհված զինծառայողի վարկային պարտավորությունը

12 Ապրիլ, 2016 18:31
«Արարատբանկը» մարել է Արցախում զոհված զինծառայողի վարկային պարտավորությունը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ  ողջ անձնակազմը խորապես սգում է  վերջին օրերին Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում զոհված քաջորդիների կորուստը: «Մենք խոնարհվում ենք նրանց և  նրանց ընտանիքների առջև»,-ասված է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Բանկից հայտնում են, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մարեց  Արցախում զոհված  զինծառայողի  վարկային պարտավորությունը:  Փորձելով ինչ-որ կերպ սատարել նրանց հարազատներին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում կմարվեն վերջին օրերին Արցախում զոհված անձանց,  նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին