Կարևոր իրադարձություններ

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի ասֆալտապատումը կավարտվի ապրիլի 28-ին. Աշոտ Արշակյան

12 Ապրիլ, 2016 18:05
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի ասֆալտապատումը կավարտվի ապրիլի 28-ին. Աշոտ Արշակյան

Հայաստանի միջպետական ճանապարհները և մասնավորապես Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում այս պահին էլ շարունակվում են շինաշխատանքները, որոնք կասֆալտապատվեն տեղումների դադարից անմիջապես հետո. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը:

 

Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ ըստ Հայպետհիդրոմետի՝ ապրիլի 17-ից տեղումները կդադարեն, որից հետո էլ արդեն միանգամից ավելի մեծ մակերեսով ասֆալտապատում կանեն և մինչև 27-28-ը ամբողջովին կավարտեն:
 

«Քանի որ այս պահին էլ առատ տեղումներ են, փոսերն են կտրում, որոնք պետք է   խճապատվեն, որ նոր միայն ասֆալտ լցվեն: Հիմա քանի որ եղանակները թույլ չեն տալիս ասֆալտապատման աշխատանքները զուգահեռ անենք, որոշեցիքն ավելի երկար հատված կտրենք փոսերը, մինչև եղանակները կբացվեն»,-ասաց նա:
 

Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ ընդհանրապես ամբողջ միջպետական ճանապարհներին փոս չի լինի, բայց մասնավորպես կարևորում են Սիսիանի զանգեր հատվածից մինչև Գորիսի սահմանի 70 կմ հատվածը:

 

Աշոտ Արշակյանը նշեց, որ տարին ձնառատ է եղել և բնականաբար ավելի շատ են տեխնիկա, նաև աղ ու ավազ օգտագործել մաքրման աշխատանքների համար, և կանխատեսելի էր, որ գարնանը ճանապարհներին ավելի շատ փոսեր կգոյանան, որը և տեղի ունեցավ:
 

«Սա անկանկալ չէր, որովհետև 4 ամիս անընդհատ ձյուն է եկել, ինչն էլ նշանակում է ավելի շատ են մշակել ճանապարհները: Մանավանդ հենց այդ ճանապարհահատվածը, որը 25 տարվա ճանապարհ չէ, և չէր կարող այդ փոսեր չառաջանային»,-ասաց նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին