Կարևոր իրադարձություններ

Ուզում էր ծրագրավորող դառնալ, ում համակարգիչը փչանում էր, իրեն էր դիմում. տեղի ունեցավ Արցախում զոհված Ազատ Սիմոնյանի հուղարկավորությունը (տեսանյութ)

12 Ապրիլ, 2016 16:11
Ուզում էր ծրագրավորող դառնալ, ում համակարգիչը փչանում էր, իրեն էր դիմում. տեղի ունեցավ Արցախում զոհված Ազատ Սիմոնյանի հուղարկավորությունը (տեսանյութ)

Ապրիլի 12-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում տեղի ունեցավ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից անհետ կորած և ապրիլի 10-ին ադրբեջանական կողմից վերադարձված 19-ամյա զինծառայող Ազատ Սիմոնյանի հուղարկավորությունը: Ազատին վերջին հրաժեշտ տվեց ողջ գյուղը, Shabat.am-ի հետ զրույցում բոլորը նշում էին, որ նա խելացի, բարի ու ազնիվ տղա է եղել:

Ազատը ընտանիքի միակ արու զավակն էր, ունի 2 քույր, որոնցից մեկն ամուսնացած է, մյուսը՝ դպրոցում է սովորում: Ընկերները Ազատին մտերմաբար Ազա են կոչել: Հարևանները հիշում էին, որ Ազատը միշտ պատրաստ է եղել օգնել, նրանց խոսքով Ազատը ծրագրավորող էր ուզում դառնալ. գյուղում ում համակարգիչը խնդիր էր ունենում, դիմում էին Ազատին: «Էդ էրեխուց մի անգամ վատ բան չենք տեսել»,-հիշում են հարևանները:

Ողջ գյուղը հպարտորեն ասում էր՝ մեր հերոսն է, հանուն հայրենիքի է զոհվել: Գյուղի դպրոցի տնօրենն էլ, ով նաև Ազատի բարեկամն է, նշեց, որ մտադրություն ունեն դպրոցը կոչել Ազատի անունով:

 

Լրահոս

Դիտել ավելին