Կարևոր իրադարձություններ

«Մի ձեռքում՝ խաչը, մյուս ձեռքում՝ զենքը Աշոտը մինչև վերջ կռվեց». Տեղի ունեցավ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հոգեհանգիստ

12 Ապրիլ, 2016 17:22
«Մի ձեռքում՝ խաչը, մյուս ձեռքում՝ զենքը Աշոտը մինչև վերջ կռվեց». Տեղի ունեցավ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հոգեհանգիստ

Ախուրյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանի հոգեհանգստի արարողակարգը: Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993 թ-ին Ախուրյանում: Զինվորական կյանքին հավատարմագրվելը նա ժառանգաբար ստացել է հորից` Կարապետ Շահբազյանից, ով ևս մասնակցել է Արցախյան գոյամարտին դեռևս 90-ականներից: 23-ամյա երիտասարդը թշնամու դեմ մղելով քաջարի պայքար, մարտում միայնակ չի թողել իր զինվորներին և ընկել է հերոսի մահով: Աշոտի հարազատներն ու բարեկամները ցավով, բայց միաժամանակ հպարտությամբ են պատմում նրա դրսևորած սխրագործությունների մասին: Արցունքն աչքերին ասում են, որ Աշոտը բացակա չէ, նրա անունը կհավերժանա հերոսների անունների կողքին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին