Կարևոր իրադարձություններ

ԴԱԻՇ-ը կորցնում է արաբ երիտասարդների աջակցությունը

12 Ապրիլ, 2016 17:13
ԴԱԻՇ-ը կորցնում է արաբ երիտասարդների աջակցությունը

ԴԱԻՇ-ը կտրուկ կորցնում է աջակցությունը երիտասարդ արաբների շրջանում «խալիֆայության» հռչակումից երկու տարի հետո: Այս մասին գրում է The Washington Post-ը:

Թերթը բերում է հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալները, որը հունվար-փետրվարին անցկացրել է ASDA’A Burston-Marsteller խորհրդատվական ընկերությունը արաբական 16 երկրներում 18-24 տարեկան մարդկանց շրջանում՝ բնակչության հիմնական մասի, որի վրա ԴԱԻՇ-ը շեշտը դնում է:

«Արաբ երիտասարդության ճնշող մեծամասնությունը այժմ վճռականորեն դեմ է ահաբեկչական խմբին,- նշում է թերթը:- Հարցվածների 80%-ը լիովին բացառում է ԴԱԻՇ-ին որևէ օգնություն»: Ընդամենը մեկ տարի առաջ այդպիսի դիրքորոշում է հայտնել հարցվածների մոտ 60%-ը:

Հետազոտության եզրակացությամբ՝ «երիտասարդ արաբները գնալով ավելի շատ են վախենում այդ ահաբեկչական կազմակերպությունից և ավելի քիչ են ենթարկվում դրա քարոզչությանը՝ նախորդ տարիների համեմատ»: Այսպես, հարցվածների կեսից ավելին ԴԱԻՇ-ը նշել են առաջին տեղում այն խնդիրներից, որոնց բախվում է Մերձավոր Արևելքը, իսկ 4 հարցվածներից 3-ը կարծիք են հայտնել, որ խմբավորումը չի հաջողի Իրաքում և Սիրիայում «իսլամական խալիֆայություն» ստեղծելու փորձերում:

 

Լրահոս

Դիտել ավելին