Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան, հավանաբար, պատրաստվում է արձակել ԱՄՆ հասնող հրթիռ

12 Ապրիլ, 2016 17:06
Հյուսիսային Կորեան, հավանաբար, պատրաստվում է արձակել ԱՄՆ հասնող հրթիռ

ԱՄՆ արբանյակները ֆիքսել են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակման հնարավոր նախապատրաստության նշաններ։ Նշվում է, որ այն կարող է հասնել ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափ՝ փոխանցում է CNN-ը։

Ինչպես հայտնում են ԱՄՆ հետախուզության աղբյուրները, Հյուսիսային Կորեան կարող է իրականացնել «Մուսուդան» հրթիռի արձակում, որը ԱՄՆ-ի կարծիքով՝ կարող է հասնել Ալյասկա կամ Գուամ կղզի։

Սակայն Հյուսիսային Կորեան կարող է հրաժարվել այդ քայլերից։ ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ Հյուսիսային Կորեան գիտի ամերիկյան արբանյակների կողմից մշտական հսկողության մասին, ինչի հետ կապված Փխենյանի գործողությունները կարող են ընկալվել որպես գործելու պատրաստակամության հարցում համոզելու միջոց։

 

Լրահոս

Դիտել ավելին