Աշխարհում ամենախոշոր ավիափոխադրողներից մեկը՝ Singapore Airlines-ը, աշխատանքի է հրավիրել կին օդաչուների։ Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նիկոլաս Լոնիդասը հայտնել է, որ կին կուրսանտներն արդեն մոտ մեկ տարի ուսուցում են անցնում Սինգապուրում և Ավստրալիայում՝ այնուհետ ընկերությունում ծառայության անցնելու նպատակով։
Ավիաընկերության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե քանի կին է նախատեսվում ընդունել աշխատանքի։ Այսօրվա դրությամբ Singapore Airlines-ում աշխատում է 2.000 օդաչու: Նրա խոսքով՝ «կընտրվեն լավագույնները, սեռով պայմանավորված ոչ մի արտոնություն չի նախատեսվում»։
Ինչպես նշում են ավիացիոն փորձագետները, Singapore Airlines-ը դարձել է վերջին խոշոր համաշխարհային ավիափոխադրողներից մեկը, որ սկսել է կանանց ընդունել օդաչուի պաշտոնի համար: Միևնույն ժամանակ՝ սինգապուրյան ընկերություններում կանայք չեն գերազանցում 1 տոկոսը։