Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Դոլ քաղաքի բնակիչն իր հիմնած հացի փուռն ընդամենը 1 եվրոյով վաճառել է տեղի անօթևաններից մեկին

12 Ապրիլ, 2016 16:44
Դոլ քաղաքի բնակիչն իր հիմնած հացի փուռն ընդամենը 1 եվրոյով վաճառել է տեղի անօթևաններից մեկին

 

Ֆրանսիական Դոլ քաղաքի բնակիչն իր հիմնած հացի փուռն ընդամենը 1 եվրոյով վաճառել է տեղի անօթևաններից մեկին, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն։

 

2015թ. փռի տերը` Միշել Ֆլամանը, թունավորվելով ածխաթթու գազից, հազիվ է կարողացել խուսափել մահից: Այն ժամանակ տղամարդուն օգնել է 37-ամյա անօթևան Ժերոմ Օկանը, ով կանչել է փրկարարներին` այդպիսով թույլ չտալով, որ նա մահանա:

 

Երբ ձեռնարկատերը դուրս է գրվել հիվանդանոցից` ի նշան երախտագիտության աշխատանքի է ընդունել անօթևանին: Ֆլամանի խոսքով՝ Օկանը շատ շուտ է հմտացել այս աշխատանքում ու լավ է կատարել իր պարտականությունները: Տեսնելով Օկանի հաջողությունները` փռի տերը որոշել է իր բիզնեսը խորհրդանշական գնով վաճառել ընդունակ աշխատողին:


«Ինձ գումարը չէ, որ հետաքրքրում է, այլ` ազատությունը: Ես ուզում եմ հանգստանալ, և ինչու չանել դա, եթե դրանով նաև կերջանկացնեմ Ժերոմին»,-ասել է առատաձեռն ֆրանսիացին։
 

Լրահոս

Դիտել ավելին