Կարևոր իրադարձություններ

Քայլի Ջեններ. Ես հոգնում եմ բարձր կրունկներից, շպարից ու զանազան միջոցառումներին մասնակցելուց

12 Ապրիլ, 2016 16:39
Քայլի Ջեններ. Ես հոգնում եմ բարձր կրունկներից, շպարից ու զանազան միջոցառումներին մասնակցելուց

Քայլի Ջենները չի թաքցնում, որ իր գլխին թափված մեգահռչակը սկսել է հոգնեցնել իրեն: Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 18-ամյա հեռուստաաստղը AdWeek–ին տված հարցազրույցում նշել է, որ հոգնել է այն կերպարից, որը պարտադրում են իրեն:

«Ես հոգնում եմ բարձր կրունկներից, շպարից ու զանազան միջոցառումներին մասնակցելուց: Ինձ թվում է՝ մարդիկ ինձ միշտ ուզում են տեսնել գեղեցիկ սանրվածքով, նորաձեւ զգեստով, շպարով ու բարձրակրունկ կոշիկներով: Դա անտանելի է դառնում, քանի որ ես ստիպված եմ ամեն օր կատարել այդ դերը, իսկ դա ուժասպառ է անում ինձ: Ես հոգնում եմ ուշադրության կենտրոնում լինելուց:

Ճիշտ է ես սովորել եմ ՝ բացի ամենայնից նաեւ չենթարկվել բոլոր նրանց սադրանքներին, ովքեր ատում են ինձ: Ես անտարբեր եմ դարձել բացասական մեկնաբանությունների նկատմամբ: Ես այդքան բաց կերպար չեմ, որքան թվում է։ Ես չեմ ուզում, որ իմ անձնական կյանքը բոլորին հայտնի լինի»:

NEWS.am STYLE

 

Լրահոս

Դիտել ավելին