Կարևոր իրադարձություններ

Չինական սոցկայքում Սթիվեն Հոքինգի էջը մի օրում հավաքել է 1.5 մլն հետևորդ

12 Ապրիլ, 2016 16:13
Չինական սոցկայքում Սթիվեն Հոքինգի էջը մի օրում հավաքել է 1.5 մլն հետևորդ

Մեր ժամանակների լավագույն ֆիզիկոսներից մեկի` բրիտանացի Սթիվեն Հոքինգի էջը չինական Weibo սոցկայքում մի օրում հավաքել է 1.5 մլն հետևորդ։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Հոքինգն առաջին գրառումն արել է այսօր առավոտյան` ողջունելով իր հետևորդներին ու պատմելով, որ վերջին անգամ Չինաստանում է եղել 10 տարի առաջ։ Հաշված ժամերի ընթացքում այս գրառումը հավաքել է ավելի քան 500.000 «լայք»։

 

Սթիվեն Հոքինգն աշխարհին հայտնի է տիեզերաբանության վերաբերյալ իր աշխատություններով, որոնց առանցքային թեմաներից մեկն առեղծվածային սև խոռոչներն են։

 

Դեռևս Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին նրա մոտ ախտորոշվել է հազվագյուտ հիվանդություն, ինչի հետևանքով նրա մկանային ակտիվությունը հասել է նվազագույն ցուցանիշի:
 

Շրջակա աշխարհի հետ շփվելու համար Հոքինգն օգտագործում է Intel ընկերության կողմից հատուկ իր համար ստեղծված համակարգչային ծրագիրը։ Այն վերլուծում է գիտնականի աչքի բիբերի շարժումներն ու առաջարկում բառերի համապատասխան խումբը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին