Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Սիրիայում ռուսական ուղղաթիռի կործանման պատճառը

12 Ապրիլ, 2016 16:08
Հայտնի է Սիրիայում ռուսական ուղղաթիռի կործանման պատճառը

Սիրիայում ռուսական Ми-28Н ուղղաթիռի կործանման պատճառը կարող է լինել դժվարին պայմաններում թռիչքն ու ցամաքի հետ բախումը՝ գիշերային չվերթի ընթացքում։ Այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել են պաշտպանական-արդյունաբերական համալիրի աղբյուրները։


«Թռիչքն իրականացվել է գրեթե ամբողջական մթության պայմաններում։ Օդաչուները թռել են գիշերային տեսանելիության ակնոցներով։ Բացառված չէ, որ թռիչքի երթուղում կարող էր լինել ինչ-որ խոչընդոտ, որին բախվել է ուղղաթիռը»,-հայտնել է աղբյուրը։

 

Նա նշել է, որ հանձնաժողովը վթարի տարբեր վարկածներ է քննարկում, և վերջնական եզրահանգումներ կարող են արվել միայն օբյեկտիվ վերահսկողության տվյալների մանրամասն ուսումնասիրությունից հետո։

 

Աղբյուրը հայտնել է, որ մինչ Սիրիա գործուղվելն ուղղաթիռի անձնակազմը ծառայել է Բուդյոնովսկի ռազմական ավիացիայի բազայում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում՝ Հոմս քաղաքի մոտ, կործանվել է ռուսական ավիախմբին պատկանող Ми-28Н ուղղաթիռը։ Զինվորականների պնդմամբ՝ ուղղաթիռը չի խոցվել։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։ Նրանց դիերը տեղափոխվել են «Հմեյմիմ» ռազմաբազա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին