Կարևոր իրադարձություններ

Իտալիայի վարչապետը երկօրյա այցով ժամանել է Իրան

12 Ապրիլ, 2016 16:04
Իտալիայի վարչապետը երկօրյա այցով ժամանել է Իրան

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկօրյա այցով ժամանել է Իրան` դառնալով Եվրոպական միությունը ներկայացնող ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով պատմական միջուկային համաձայնագրի կնքումից ի վեր այցելել է Թեհրան։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ռենցին Իրան է ժամանել 250 հոգանոց պատվիրակության հետ, որի առաջնային նպատակն է զարգացնել իտալա-իրանական առևտրա-տնտեսական կապերը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, Իրանի ու Իտալիայի միջև տարեկան 8 մլրդ դոլարի առևտուր է գրանցվել, սակայն պատժամիջոցների պատճառով այդ ցուցանիշը հասել է 1.8 մլրդ դոլարի:

 

Այժմ կողմերը հույս ունեն վերականգնել առաջվա համագործակցության տեմպերը։
 

 

Լրահոս

Դիտել ավելին