Կարևոր իրադարձություններ

ԵՏՄ ցանցային համալսարանի ստեղծումը կարող է նպաստել մի շարք խնդիրների լուծմանը. Նարիշկին

12 Ապրիլ, 2016 15:42
ԵՏՄ ցանցային համալսարանի ստեղծումը կարող է նպաստել մի շարք խնդիրների լուծմանը. Նարիշկին

Եվրասիական ցանցային համալսարանի ստեղծումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում մի շարք խնդիրների լուծման վրա: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Նարիշկինի խոսքով՝ ԵՏՄ երկրների խորհրդարաններում հատուկ ուշադրությամբ են վերաբերվում տվյալ համալսարանի ստեղծման նախագծին:

«4 օր առաջ տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական հեռանկար» հերթական ֆորումը, և այդ նախագիծը ուշադրության կենտրոնում էր ու քննարկվել է ֆորումի լիագումար նիստում»,- ասել է Նարիշկինը:

Նարիշկինի խոսքով՝ ենթադրվում է, որ Եվրասիական ցանցային համալսարանը մի քանի որակով հանդես կգա: «Առաջին՝ որոշակի ինտերֆեյս որոշումների ընդունման ինստիտուտների միջև եվրասիական տիրույթում: Այստեղ ես նկատի ունեմ նախևառաջ պրոֆիլային նախարարությունները, գերատեսչությունները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ մի կողմից, և մյուս կողմից՝ մեր երկրների կրթական և գիտական կազմակերպությունները: Երկրորդ որակը ի շահ եվրասիական ինտեգրման՝ մեր պետությունների առաջատար համալսարանների, գիտական կենտրոնների և ձեռնարկությունների փոխշահավետ ցանցային գործընկերության կազմակերպման հարցում մոդերատորի որակն է»,- ասել է Նարիշկինը:

Նա հավելել է, որ ցանցային համալսարանի ապահովման ֆինանսավորումը ենթադրում է կառուցել մասնավոր-պետական գործընկերության սկզբունքների հիման վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին