Կարևոր իրադարձություններ

Ինչպես ախտահանել ատամի խոզանակը

12 Ապրիլ, 2016 15:41
Ինչպես ախտահանել ատամի խոզանակը

Life.panorama.am-ը գրում է.

Շատ կարևոր է պարբերաբար ախտահանել ատամի խոզանակը և կանխել բակտերիաների, վիրուսների և բացիլների աճն ու տարածումը։ Ատամները լվանալուց հետո խոզանակն ուղղակի ջրով ցողելու դեպքում բերանի բակտերիաների մի մասը մնում են խոզանակի վրա, որն այնուհետ կարող է ավելի շատ վնաս պատճառել։

Ներկայացնում ենք ատամի խոզանակն ախտահանելու պարզ ու հեշտ տարբերակ, որի համար անհրաժեշտ է՝

• Ջուր

• Սպիտակ քացախ

• Սոդա։

120 մլ ջրի մեջ լցնել 2 ճաշի գդալ սպիտակ քացախ և 2 թեյի գդալ սոդա ու լավ խառնել։ Ատամի խոզանակը դնել ջրի մեջ և թողնել 30 րոպե։ Այնուհետ լվանալ մաքուր ջրով։

Այս գործողությունը պետք է կատարել շաբաթը 2 կամ 3 անգամ, ինչպես նաև անհրաժեշտ է խոզանակը փոխել 3 կամ 4 ամիսը մեկ։

 

Լրահոս

Դիտել ավելին