Կարևոր իրադարձություններ

Հարկադիր կատարողները բռնագանձելու փոխարեն նվիրաբերում են

12 Ապրիլ, 2016 15:31
Հարկադիր կատարողները բռնագանձելու փոխարեն նվիրաբերում են
Մեր տեղեկություններով` Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները նույնպես միացել են Արցախում զոհված զինվորների ընտանիքներին օգնություն հատկացնելու գործընթացին:
 
Հարկադիր կատարողները զոհված զինծառայողների ընտանիքներին այցելության ընթացքում վերջիններիս իրենց աշխատավարձերից որոշակի գումար են հատկացրել՝ որպես օգնություն: Եզակի դեպքերից է, երբ հարկադիր ծառայության աշխատակցի այցը ինչ-որ բան վերցնելու փոխարեն, հակառակը, օգնություն տրամադրելու գործոնով է պայմանավորված:
 
Մասնավորապես, հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր՝ իր մեկ ամսվա աշխատավարձի մի մասը հատկացնում է Արցախի Հանրապետությանը, իսկ մյուս մասը՝ վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում զոհված քաջորդիների ընտանիքներին, ինչպես նաեւ՝ վիրավորված զինծառայողներին։
 

Լրահոս

Դիտել ավելին