Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարարը ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու հարցը սխալ թիրախ է համարում

12 Ապրիլ, 2016 15:26
Էկոնոմիկայի նախարարը ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու հարցը սխալ թիրախ է համարում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը արհեստական է համարում Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարցադրումները, որոնք առաջանում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կատարվածի վերաբերյալ միության անդամ-երկրների դիրքորոշմամբ պայմանավորված: «Ես որպես Էկոնոմիկայի նախարար դիտարկում եմ ցանկացած համագործակցություն, որը կբերի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին` առանց որևէ վերապահության: Պետք չէ սպասել, թե որևէ երկիր, այդ թվում` ԵԱՏՄ անդամ, մեզ բլիթներ է բաժանելու: Եթե ուզում ենք առաջ գնալ, զարգանալ, ապա նույն ակտիվ նախաձեռնողական, առանձին դեպքում նաև ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը վարել նաև այս միության շրջանակներում: Միայն այս դեպքում մենք կարող ենք ասել, որ միությունից ստացանք ավելին, քան սպասում էինք»,- ասել է նախարարը:

Այս համատեքսում Արծվիկ Մինասյանը խոսեց Հայաստանի` Եվրամիության տարածքում ապրանքների արտահանման արտոնյալ ռեժիմից օգտվելու հնարավորության մասին` հավելելով, որ պետք է յուրաքաչյուր կառույցից հնարավորինս օգուտներ քաղել: «Մենք պետք է որ բոլոր ուղղություններով աշխատենք: Ես վստահ եմ, որ առանձին դեպքերում սխալ թիրախի տանել երկիրը ճիշտ չէ, մենք հնարավորինս պետք է բոլորից օգտվենք»,-նշեց Մինասյանը:

«Իսկ որն է սխալ թիրախը» ճշտող հարցին ի պատասխան` նախարարը նկատեց. «Երբ արհեստական հարցադրում է ներկայացվում է, որ ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին, մենք պետք է դուրս գանք այս միությունից, այդ դեպքում ես պարզ կարող եմ հարց տալ, իսկ մենք այլընտրանքային անվտա

Լրահոս

Դիտել ավելին