Կարևոր իրադարձություններ

Անգլիա տեղափոխությունն Իբրահիմովիչի համար հետ քայլ կլինի․ Տիագո Սիլվա

12 Ապրիլ, 2016 15:25
Անգլիա տեղափոխությունն Իբրահիմովիչի համար հետ քայլ կլինի․ Տիագո Սիլվա

ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան իր թիմակից Զլատան Իբրահիմովիչին կոչ է անում մնալ թիմում ու չտեղափոխվել Անգլիա։ Իբրահիմովիչի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է արդեն առաջիկա ամռանը։

«Զլատանն իմ լավ ընկերն է։ Նա 34 տարեկան է, բայց ցուցադրում է լավագույն ֆուտբոլը կարիերայում։ Զլատանը բացառիկ ֆուտբոլիստ է։ Նրա նման երկրորդն ուղղակի գոյություն չունի։

Իհարկե, ցանկանում եմ, որ նա մնա, քանի որ մեր թիմն առանց նրա չեմ պատկերացնում։ Գիտեմ, որ նա առաջարկ ունի Պրեմիեր լիգայից։

Այո, այն հզոր առաջնություն է, բայց չեմ կարծում, որ Անգլիայում կա թիմ, որը համապատասխանում է ՊՍԺ-ի մակարդակին։ Այնպես որ, Զլատանի՝ Անգլիա տեղափոխությունը հետ քայլ կլինի»,- Սիլվայի խոսքերը մեջբերում է Mirror-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին