Կարևոր իրադարձություններ

Չավուշօղլուն առաջարկել է ԻՀԿ-ի շրջանակներում ստեղծել ԼՂ հարցով շփման խումբ

12 Ապրիլ, 2016 15:18
Չավուշօղլուն առաջարկել է ԻՀԿ-ի շրջանակներում ստեղծել ԼՂ հարցով շփման խումբ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում ստեղծել Ղարաբաղի հարցով շփման խումբ:

Չավուշօղլուն այդ հայտարարությունն արել է Ստամբուլում ընթացող ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստում. «Անհրաժեշտ է Ղարաբաղյան հիմնախնդիրը հնարավորինս արագ կարգավորել ՄԱԿ-ի որոշումների հիման վրա:

Անհրաժեշտ է նաև նախաձեռնություն ԻՀԿ-ի կողմից: Դրա հետ կապված՝ շատ կարևոր քայլ կլինի կազմակերպության շրջանակներում ԼՂ-ի թեմայով շփման խմբի ստեղծումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին