Կարևոր իրադարձություններ

Պաշտոնյան ավելի քան 20 միլիոն դրամի փոխառություն ունի հանձնած

12 Ապրիլ, 2016 15:15
Պաշտոնյան ավելի քան 20 միլիոն դրամի փոխառություն ունի հանձնած

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանն նախորդ տարվա ընթացքում քսան միլիոն դրամից ավել փոխառություն է հանձնել:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված Հրաչյա Հարությունյանի 2015թ-ի տարեկան հայտարարագրի՝ պաշտոնյան նախորդ տարի 21 միլիոն 500 հազար դրամ փոխառություն է հանձնել, այսինքն՝ տոկոսով այդքան գումար է տվել:

Հարությունյանի դրամական միջոցները տարեվերջին կազմել են 50 հազար ամերիկյան դոլար: Նրա եկամուտն էլ գոյացել է ինը միլիոն 114 հազար դրամ աշխատավարձից եւ երկու միլիոն 750 հազար դրամ՝ փոխառությունի դիմաց ստացված տոկոսից:

Հարությունյանի կինն էլ՝ Լաուրա Հարությունյանը, հայտարարագրել է 35 միլիոն դրամ եւ 100 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ:

Հրաչյա Հարությունյանն իր ներկայիս պաշտոնին է դեռեւս 2010թ-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին