Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայող 19-ամյա Արմանը ընտանիքի հինգ եղբայրներից կրտսերն էր

12 Ապրիլ, 2016 15:05
Զոհված զինծառայող 19-ամյա Արմանը ընտանիքի հինգ եղբայրներից կրտսերն էր

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից զոհված սերժանտ Արման Անդրեասյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր:

«Արմանը ընտանիքի հինգ եղբայրներից ամենակրտսերն էր, հոյակապ, չտեսնված երեխա էր,  դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր դպրոց»: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը:

Գյուղապետի բնութագրմամբ՝ ընտանիքը մարդաշատ է, սոցիալապես անապահով վիճակում են գտնվում, զոհված զինծառայողի ծնողները չեն աշխատում:  

  Նշենք, որ երկու օր առաջ՝ ապրիլի 10-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, տեղի էր ունեցել զոհված զինվորների մարմինների փոխանակում: 

 Հայկական կողմին է փոխանցվել 18, իսկ ադրբեջանական կողմին՝ 13 զոհված զինծառայողի մարմին:

Տեղեկացնենք, որ ևս Մեծ Մանթաշ գյուղից ևս մեկ զինծառայող կապիտանի, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանն անհետ կորած է:  

Ցավում ենք և հպարտանում
սերժանտ Անդրեասյան Արման Սեյրանի

Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Արթիկի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`Շիրակի մարզ, գ.Մեծ Մանթաշի եկեղեցի

 

Լրահոս

Դիտել ավելին