Կարևոր իրադարձություններ

Գրեթե ամեն դասակում մի հոգի լինում է, որ պատմությունները համով է պատմում

12 Ապրիլ, 2016 15:00
Գրեթե ամեն դասակում մի հոգի լինում է, որ պատմությունները համով է պատմում

Գրեթե ամեն դասակում մի հոգի լինում է, որ պատմությունները համով է պատմում: Էսօր առավոտյան հյուսիսի տղաների մի խմբի հետ զրուցում եմ: Տղաներից մեկը՝ Հայկը ցույց տալով բլինդաժի մի անկյունով դրված հատուկջոկատայինի զրահաբաճկոնը, ասում է՝ տեսնում ես ջրի ամանը: Զրահաբաճկոնի թկունքի մասից ջրի աման է կպցրած, որից պլաստիկ բարակ խողովակ էր հասնում դիմացի հատված: Ասում է՝ հլա նայի է, սրանք մեզ վրա կոֆե խմելով են հարձակվել: 
Հետո շարունակում է՝ խփում ենք, գալիս են, խփում ենք նորից են գալիս, մեկը կար մի երկու մետր բոյ ուներ, սրան խփել եմ ոտքի է կանգնել, մի հատ էլ եմ խփել, տեսնեմ նորից դանդաղ ոտքի կանգնեց ու գլուխը ներքեւ արած նայում է, մտածում եմ, կարող ա ռոբոտ ա: Ասի՝ քո տիրոջ մերը , ПК-ն վերցրի դոշին նկարեցի:

 
 

Լրահոս

Դիտել ավելին